Նախ նկատենք, որ Փաշինյանի մոտ դարձյալ գործում է "աննախադեպության" բարդույթը, իր որևէ ծրագրով կամ ելույթով օրվա խորհուրդը ստվերելու մոլուցքը։ Սա արդեն քաղաքական բնավորություն է, որը չենք կարող փոխել ակնարկներով կամ քննադատությամբ։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մեր իրականության մեջ որևէ մեկը, այդ թվում՝ Հանրապետության հիմնադիրները, ռազմավարական մտածողություն չեն ունեցել, կարճ ասած՝ դասական առումով մենք առաջնորդ չենք ունեցել ու ազգովի պետք է փառք տանք այն օրվան, երբ նա հայտնվեց պետության ղեկին։
Վերափոխման ռազմավարությունը, մեղմ ասած, վիճելի է նաև բովանդակային առումով։ Օրինակ, Փաշինյանը խոստանում է՝ մինչև 2050 թ. ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, յոթնապատկել միջին աշխատավարձը և այլն։ Եթե կառավարությունը չունի անգամ թվերով ու մասնագիտական հաշվարկներով չափելի կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, ապա Փաշինյանի այսօրվա խոսքը նմանվում է պաթոսի, գեղեցիկ բաժակաճառի։ Տարիներ առաջ նույն գայթակղությունը համակել էր նաև Սերժ Սարգսյանին ու ճիշտ այն պահին, երբ նրա իշխանությունը վերջնականապես կտրվել էր իրականությունից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/3224906020892253
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել