Vemard.com-ը գրում է.
Մի խումբ երիտասարդներ միավորվել են կառավարության կողմից բուհերում ուսման վարձավճարները բարձրացնելու դեմ պայքարելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հանրային խորհրդի երիտասարդական թևի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը նշեց, որ ինքը դիմելու է բոլոր բուհերի ուսխորհրդի նախագահներին՝ իրենց միանալու և առաջարկությունների փաթեթ ստեղծելու համար:
«Մենք պետք է միավորվենք խնդիրը լուծելու համար: Արդեն ունենք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահի համաձայնությունը: Պետք է հանդիպենք նաև մյուսների հետ, որից հետո կառավարությանը կներկայացնենք փաթեթ»,-ասաց նա:
Հռիփսիմե Մարգարյանը նշեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախապես հայտարարել էր, որ վարձավճարները բարձրանալու են 20-ից 100 հազար դրամով, այնինչ արդեն հինգ բուհում բարձրացրել են 100-200 հազարով:
Տրանսպորտի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի ակտիվիստ Ռուբեն Ալանեկյանը, ով ևս միացել է վարձավճարների իջեցման համար ուղղված պայքարին, նշեց, որ կրթության ոլորտի թանկացումը պետք չէ տարանջատել մյուս թանկացումներից, քանի որ, ըստ նրա, դրանք միմյանց հետ կապված են:e
Մի խումբ երիտասարդներ միավորվել են կառավարության կողմից բուհերում ուսման վարձավճարները բարձրացնելու դեմ պայքարելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հանրային խորհրդի երիտասարդական թևի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը նշեց, որ ինքը դիմելու է բոլոր բուհերի ուսխորհրդի նախագահներին՝ իրենց միանալու և առաջարկությունների փաթեթ ստեղծելու համար:
«Մենք պետք է միավորվենք խնդիրը լուծելու համար: Արդեն ունենք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահի համաձայնությունը: Պետք է հանդիպենք նաև մյուսների հետ, որից հետո կառավարությանը կներկայացնենք փաթեթ»,-ասաց նա:
Հռիփսիմե Մարգարյանը նշեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախապես հայտարարել էր, որ վարձավճարները բարձրանալու են 20-ից 100 հազար դրամով, այնինչ արդեն հինգ բուհում բարձրացրել են 100-200 հազարով:
Տրանսպորտի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի ակտիվիստ Ռուբեն Ալանեկյանը, ով ևս միացել է վարձավճարների իջեցման համար ուղղված պայքարին, նշեց, որ կրթության ոլորտի թանկացումը պետք չէ տարանջատել մյուս թանկացումներից, քանի որ, ըստ նրա, դրանք միմյանց հետ կապված են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ