Երեկ Ազգային ժողովը որոշեց, որ այսուհետ Արարատյան դաշտի տնտեսվարողները դրենաժային համակարգից օգտվելիս պետք է վճարեն՝ այն դեպքում, երբ դա նախկինում անվճար էր: Սա ենթադրում է, որ առաջիկայում ձկնաբուծարանները և ջերմոցային տնտեսությունները պետք է թանկացնեն իրենց արտադրանքը, և ինչպես նշեց Ջրային պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, տնտեսվարողների հետ թանկացման չափը կքննարկեն որոշումներն ընդունելուց հետո: Ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ նույնպես սպասեք թանկացումների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել