Երեկ ԱԺ-ն որոշեց, որ այսուհետ Արարատյան դաշտի տնտեսվարողները դրենաժային համակարգից օգտվելիս պետք է վճարեն. նախկինում դա անվճար էր


15:39 , 19 սեպտեմբեր, 2020
Երեկ Ազգային ժողովը որոշեց, որ այսուհետ Արարատյան դաշտի տնտեսվարողները դրենաժային համակարգից օգտվելիս պետք է վճարեն՝ այն դեպքում, երբ դա նախկինում անվճար էր: Սա ենթադրում է, որ առաջիկայում ձկնաբուծարանները և ջերմոցային տնտեսությունները պետք է թանկացնեն իրենց արտադրանքը, և ինչպես նշեց Ջրային պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, տնտեսվարողների հետ թանկացման չափը կքննարկեն որոշումներն ընդունելուց հետո: Ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ նույնպես սպասեք թանկացումների: