Tert.am-ը գրում է․

2019-ի նոյեմբերին Հայաստանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «ՍիլքՆոութ» փառատոնը «Իմ քայլը» հիմնադրամի ու «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» նախաձեռնությամբ: Սա այն փառատոնն է, որից տարածվեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պարը:

Tert.am-ը փառատոններ կազմակերպող ընկերություններից պարբերաբար դժգոհություններ էր հասնում, որ կազմակերպվածը փառատոն չէ. փառատոնը ենթադրում է ամեն ինչ սկսել զրոյից, անգամ բեմը, ձևավորել միջավայր, իսկ Համալիրի բեմում համերգով հանդես գալը փառատոն չէ, համերգ է:

Փառատոն անցկացնող ընկերությունը՝ «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա»-ն, ստեղծվել է ընդամենը 2019 թ․ և «ՍիլքՆոութ» փառատոնը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ, նրա առաջին և այս պահի դրությամբ անցկացրած միակ փառատոնն է: Այսինքն՝ ստացվում է, որ ստեղծվել է ասոցիացիան ու վարչապետի տիկնոջ հիմնադրամի հետ անցկացրել փառատոնը կամ ասոցիացիան ստեղծվել է այդ նպատակով:

Հետևաբար, հարց է առաջանում. ի՞նչ է ենթադրում պաշտոնական հաղորդագրություններում նշված՝««Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնած փառատոն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել