Օրերս կայացած պրեզենտացիայի ժամանակ Apple-ը ներկայացրել է մի քանի նոր սարքավորում՝ iPad Air 2020, iPad 8 և Apple Watch Series 6` Apple Watch SE ժամացույցի նոր տարբերակով։ Սակայն, ինչպես տեղի է ունենում գրեթե միշտ, նոր գաջեթների ներկայացումից հետո որոշ հին սարքավորումներ արդեն ոչ արդիական են դառնում։

Apple Watch 5 խելացի ժամացույցը, ինչպես և դրա նախորդ տարբերակը, «ապրեցին» ոչ ավել, քան 12 ամիս։ Դրանք կողմնացույցով և մշտապես միացված էկրանով առաջին Apple ժամացույցներն էին։ Բացի դրանից՝ Apple-ն առաջարկում էր նաև այդ ժամացույցների կերամիկական տարբերակը։ Apple Watch 6-ի դուրս գալուց հետո ընկերությունը վաճառքից հանել է Apple Watch 5-ը, իսկ դրա կերամիկական տարբերակներն այլևս անհասանելի են։ Միաժամանակ ընկերությունը շարունակում է վաճառել Apple Watch Series 3-ը։

Յոթերորդ սերնդի iPad-ը թողարկվել է 2019 թ. սեպտեմբերի 25-ին, և իր նախորդի նման ունի 10,2-դյույմանի էկրան։ Այն առաջին Apple պլանշետն է, որը նոր էկրան ունի։ Ուղղված լինելով բյուջետային շուկային՝ iPad 7-ն ունի A10 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, նոր չիպ։

Ամենայն հավանականությամբ այս աշնանը Apple-ը ևս մի պրեզենտացիա կանի, և նոր iPhone-ի դուրս գալուց հետո «հանգստի կուղարկվեն» iPhone XR 2018-ը, 16-դյույմանի MacBook Pro 2019-ը, Apple TV HD-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել