Հայաստանի իշխանություններն ամեն կերպ ցույց են տալիս, որ պատրաստ են վերադառնալ բանակցությունների․ Մնացականյանի կառուցողականությունն ու Փաշինյանի հավաստումները, որ մենք նախապայմաններ չենք դնում, դրա ամենավառ ցուցիչն են:

Դրան զուգահեռ՝ հռետորաբանության զգալի կոշտացում Արցախի կողմից և առնվազն հռետորաբանության փոփոխություն պաշտոնական Երևանի մոտ: Փաշինյանը երեկ ԱԺ-ում չխոսեց իր սիրելի թեզերի մասին, դրա փոխարեն շեշտեց, որ հուլիսյան դեպքերը չեզոքացրել են ուժի կիրառման սպառնալիքի թեկուզ երևակայական ազդեցությունը:

Եթե բանակցային գործընթացը վերսկսվի, Հայաստանը շանս ունի ավելի ամուր դիրքերից ներգրավվելու բանակցություններում և բարձրացնելու պահանջները: Դրա համար պետք է հետևողականություն և ճիշտ կառուցված քաղաքականություն: Մնում է հուսալ, որ ռացիոնալիզմը կհաղթի էմոցիաներին ու սեփական «բացառիկությանը» տուրք տալու վարչապետի սովորությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել