Ես բան ունեմ ասելու... Շատ լավ հասկանում եմ, որ այս իմ հայտարարությունից հետո մեծամասնությունը կանգնելու է իմ դեմ, խոսելու են հիմար բաներ, բերելու են տափակ հիմնավորումներ և այլն, ԲԱՅՑ, ես միշտ շարժվել եմ ՄԻԱՅՆ իմ մտածելակերպով ու իմ սրտի թելադրանքով, և այսպես... Երբ ես, լինելով քաղաքից դուրս, առաջին անգամ լսեցի Հայկի մտածած free car-ի մասին, ուրախությամբ հենց մյուս օրը միացա իմ ընկերներին, որովհետև այդ պահին ոչ մի ավելի լավ բան չէի կարող մտածել ժողովրդին օգնելու և պարզ ցույց տալու, որ ես դեմ եմ այդ թանկացմանը, որը շատ-շատերի համար իրոք անանցանելի դժվարություններ կարող էր առաջացնել: Մի քանի օր ես ուրախ և հպարտ իմ ընկերների հետ մասնակցեցի free car-ին... Հետո եկավ հաղթանակը... Դժվար է նկարագրել այդ զգացմունքները, որ ապրեցի առաջին րոպեներին, երբ իմացա քաղաքապետի հայտարարության մասին... Դուրս գալով փողոց և տեսնելով կառավարության շենքի դիմաց հնչած հայտարարությունները և կոչերը` քիչ-քիչ սկսեցի հասկանալ, որ այն, ինչի մասին առաջին օրվանից վախեցել եմ, իրականություն ա դառնում: Շատ քաղաքական ուժերի ձեռ տվեց այս համախմբումը երիտասարդության, մարդկանց, որպեսզի օգտագործեն իրենց շահերի համար... Ես ցավում եմ, որ մեր պարզ, բաց ու անշահախնդիր պոռթկումը դառավ նորից ինչ-որ քաղաքական հարցեր լուծելու դաշտ... Կներեք, ես քաղաքականության հետ կապ չունեմ.., ես ձեռքերս լվանում եմ... Եթե ինչ-որ մեկը կփորձի կասկած ցուցադրել, որ ես իմ ժողովրդի կողքին եմ, ինքը դրա դիմաց պիտի պատասխան տա, իսկ մնացածին ասեմ` ես ոչ մեկի չեմ մեղադրում. եթե դուք քաղաքական պայքարի մեջ եք մտնում, դա ձեր սահմանադրական իրավունքն է, Աստված ձեզ հետ..., ուղղակի ԽՆԴՐՈՒՄ ԵՄ - համը չհանեք, թող մեր երիտասարդության հաղթանակը մնա որպես ՄԱՔՈՒՐ, ԱՐԴԱՐ ՈՒ ՀՊԱՐՏ ԱԿՑԻԱ, որը բերեց իր արդյունքները... Հարգանքներով` ձեր Սուրեն Թադևոսյան (Ս.Թ.)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tadevosyansuren/posts/10201070266693370
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել