1902 թվականին Ֆրանսիայում դուրս եկավ լուսանկարների մի շարք, որը նվիված էր ապագայի կանանց: Լուսանկարիչը Ալբեր Բերեժեն էր: Նրա լուսանկարներում ապագայի կանայք էին (Les Femmes de lAvenir) այն կերպարներով, որոնք այդ ժամանակ մարդկանց համար ֆանտաստիկայի ժանրից էին՝ բժիշկ կին, փաստաբան, քաղաքագետ և այլն: Հիմա այս մասնագիտությունները լայն տարածում ունեն, սակայն 1902 թվականին դրանք միայն տղամարդկանց համար էին: Այժմ ոչ ոք չի զարմանում, որ կանայք կարող են լինել փաստաբաններ, բժիշկներ, լրագրողներ: 

Ալբեր Բերժերեի ստուդիան բացիկների առաջատար արտադրողն էր Ֆրանսիայում: 1900 թվականին նա արտադրեց 25 միլիոն բացիկ, իսկ 1903 թվականին նա հրատարակել էր 75 միլիոն բացիկ: Բերժերեն մահացավ 1932 թվականին, բայց նրա բացիկները դեռ գնահատում են կոլեկցիոներները:

Հրշեջ 
Ուսանողուհի
Նկարչուհի
Բժիշկ
Սուսերամարտիկ
 
Քաղաքապետ
Կառապան
Թմբկահար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել