Հարց՝

Հարգելի բժիշկ, ճի՞շտ է արդյոք սեռական կյանքի փորձ ձեռք բերելու համար առաջին անգամ օգտվել մարմնավաճառի ծառայությունից: 


Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

Իհարկե ոչ: Նույնիսկ ընդհակառակը, հաճախ որոշ սեռական խանգարումներ են առաջանում, երբ առաջին ինտիմ մերձեցումը երիտասարդն ունենում է փորձառու մարմնավաճառի հետ. այն պատկերացումները, որ մինչև այդ ունենում է նա սիրո, սեռական կյանքի և կին-տղամարդ հարաբերությունների մասին, միանգամից հօդս են ցնդում, քանի որ մարմնավաճառը դա անում է որպես մասնագիտական գործողություն, երբեմն նույնիսկ բարձրաձայնում սեփական թյուր կարծիքը սեռական նորմայի և պաթոլոգիայի մասին, ինչը մեծամասամբ խիստ բացասական է անդրադառնում անփորձ երիտասարդի վրա: Այդպիսի հարաբերությունները շատ պրիմիտիվ են, զուրկ են էմոցիոնալ բաղադրիչից և կարող են ազդել նաև անհատի ինքնագնահատականի վրա:  Սեռական կյանքը պետք է հիմնված լինի սիրո և համակրանքի վրա. միայն դա կարող է  դրական էմոցիաներ պարգևի և պատճառի փսիխո-էմոցիոնալ բավականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել