Tert.am-ը գրում է․

Ճիշտն ասած՝ այս դատավորների բարեվարքության վերաբերյալ խնդիրներ կային, որոնք հնչեցվեցին, իսկ հեռանկարն էլ անորոշ էր, թե նրանք ինչպիսի բարեփոխումներ պետք է բերեն, բացի այդ՝ նրանք ինչո՞վ են տարբերվում նախորդ դատավորներից, այդ տարբերությունն անկեղծ ասած ես չնկատեցի, ուստի մտածել, որ միայն մեկ խմբակցության ձայներով ընտրված և բազմաթիվ վեճերի և քննարկումների հիմք դարձած դատավորները, կստեղծեն ինչ-որ երազանքի կամ բարեվարք ՍԴ, միամտություն կլինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ մեծամասնության կողմից ընտրված երեք դատավորներին և հարցին՝ արդյոք նրան ինչ-որ բարելավում կբերեն ՍԴ-ին:

Հարցին՝ առհասարակ ինչպե՞ս է գնահատում այս ողջ պրոցեսը, ԱԺ-ի միջոցով արված սահմանադրական փոփոխությունները, Դիլբարյանն արձագանքեց. «Այս ամենը կմեկնաբանեմ որպես մեծամասնության ծրագրի իրականացում: «Ժառանգությունը» միշտ շեշտել է, որ խնդիրը ոչ թե առանձին ինչ-որ մարմիններ բարեփոխելն է , այլ՝ հիմնական և համակարգային փոփոխություններ կատարելն է: Պետք էր համակարգային փոփոխություն, որը կլիներ նոր Սահամանադրության նախագծի իսկապես համագործակցային, ոչ թե նեղ շրջանակում քննարկում և ապա ընդունում, որից հետո և որի շնորհիվ մենք կկարողանայինք ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք հնարվորինս քիչ հուսահատություն և վհատություն կառաջացնեին հասարակության աչքերում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել