Panorama.am-ը գրում է.

«ԵՊՀ-ն առաջին կուրսի ուսանողների համար վարձը բարձրացրել է մինչև 160 հազար դրամով»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, վարձավճարները բարձրացվում են այն պարագայում, երբ ԵՊՀ-ում կան ֆակուլտետներ, որոնք թերբեռնված են։

Բացի այդ, ըստ պատգամավորի, ուսանողների մեծ մասն այսօր չի ստանում այն ծառայությունները, որոնց համար վճարում է, քանի որ դասերն անցնում են հեռավար տարբերակով։

«Չեն գնում դասի, չեն տրամադրվում լսարանները, իսկ ուսանողն ինքը պետք է ապահովի իր ինտերնետ կապն ու տեխնիկական միջոցները, ինչպես նաև կապը դասախոսի հետ։ Հետևաբար, ուսանողը պահանջում է, որ ուսման վարձերը որոշ չափով զեղչվեն։  Բայց այդ զեղչը չպետք է լինի այլ միջոցների կրճատման արդյունքում, օրինակ, դասախոսական կազմի ժամավճարների հաշվին։ Առանց այդ էլ պետական և մասնավոր բուհերի դասախոսները ստանում են շատ քիչ աշխատավարձ։ Ուստի ուսանողներին կարող է աջակցություն տրամադրել պետությունը։ Ինչպե՞ս, օրինակ հարկերի որոշակի զիջումների միջոցով։ Հավատացեք, անգամ չնչին տոկոսով զեղչը կարևոր է ուսանողի համար»,- ընդգծեց պատգամավորը։

Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ժամանակին ընդդիմադիր գործիչներն ասում էին, թե որևէ սովորող ուսանող չպետք է դուրս մնա բուհից՝ վարձը չվճարելու պատճառով.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել