Regionmonitor.com-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հազարապատիկ ավելի հզոր պատասխան տալ Իրանի կողմից ցանկացած հարձակման, որը կարող ընկալվել որպես  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրություն:

«Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Իրանը կարող է մահափորձ կամ այլ հարձակում կազմակերպել ԱՄՆ-ի դեմ՝ որպես ահաբեկիչների առաջնորդ Սոլեյմանիի սպանության վրեժխնդրություն: Իրանի կողմից ԱՄՆ-ի վրա ցանկացած հարձակում ցանկացած ձևաչափով կստանա Իրանի վրա հարձակման տեսքով պատասխան, որը հազարապատիկ ավելի հզոր կլինի»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

Նշենք, որ Politico թերթը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, գրել էր, որ Իրանի իշխանությունները դիտարկում են ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպան Լան Մարքսի նկատմամբ մահափորձ իրականացնելու հնարավորությունը՝ փորձելով այդ կերպ պատասխանել Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Իրանի ԱԳՆ-ը մեղադրանքն անհիմն է որակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել