Մետրոյի կառուցման համար փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզի պետության վրա չլինի այդ հոգսը, բայց այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր մասնավոր ընկերություններ, այնուամենայնիվ, իմ կողմից գնահատվել են ոչ այդքան բարենպաստ քաղաքի ու պետության համար: Այս մասին facebook-ի իր էջում տեղադրած տեսանյութում հայտնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը: Պետական միջոցներով դա կարվի: Այս պահին մշակվում է նախագծի մրցույթը: Դրանից հետո կունենանք նախագիծ:
Մենք հաշվարկել ենք, որ խոսքը մոտ 35 մլն դոլարի մասին է: Կառավարությունը հավաստիացրել է, որ այդ գումարը կարող է տրամադրել մետրոյի կայարանի կառուցման համար»,- ասաց Մարությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել