Loveyou.am-ը գրում է.
Իտալացի երգիչ Տոտո Կոտունյոն դուրս է բերվել «Նոր Ալիք -2013» մրցույթի ժյուրիի կազմից: Այս մասին վրացական «Ակցենտ» գործակալությանը հայտնել է երգի մրցույթին Վրաստանի ներկայացուցիչ Սալոմե Կատամադձեի տատիկ Նատալիա Մագլապերիձեն: Ինչպես նա նշել է, ժյուրի կազմին Տոտոյին հանելու պատճառը հանդիսացել է վերջինիս ոչ սթափ վիճակով ժամանելը, ինչի կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել Իգոր Կրուտոյը այն բանից հետո, որ Կոտունյոն Վրաստանի ներկայացուցչին տվել է 8 միավոր: Հիշեցնենք, որ անձամբ Կրուտոյը վրացի երգչուհուն տվել է 10 միավոր, իսկ ժյուրիի մյուս բոլոր մասնակիցները 11 միավոր:
«Ինչքան ինձ հայտնի է, նշվել է, որ նա քնել է ու երբ զարթնել է, հասկացել է, ինչ է տեղի ունեցել: Սալոմեի ելույթից հետո նրան իր դժգոհությունն է հայտնել Իգոր Կրուտոյը: Տեսնելով ութը` ժպիտը սառել է Սալոմեի դեմքին, քանի որ նա հիանալի է կատարել և չի սպասել այդպիսի գնահատականի»,- հայտարարել է Նատալիա Մագլապերիձեն և նշել, որ Սալոմեն մեկնել է մրցույթի ոչ թե փողերի հետևից, այլ հաջողության:
Ինչպես այսօր հայտնել է Грузия Online-ը Իմեդի հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ժյուրիի անդամ Վալերի Մելաձեն. «Նա ամենայն հավանականությամբ քնել էր երգի կատարման ժամանակ, զարթնել է և նրան դուր չի եկել, որ զարթնացրել են»: