Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին՝ հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Երեկ զրուցել եմ նաև բոլոր մարզպետների հետ, ովքեր նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնս պատրաստվելու համար:
Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները:
Ստորև բերված լուսանկարներն օրինակելի են ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել