Armenpress.am-ը գրում է․

Չեխիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ռեկորդային 1447 նոր դեպք է հաստատվել, ինչը 65-ով ավելի է նախորդ օրը գրանցված դեպքերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ այս պահին Չեխիայում հիվանդությունը հաղթահարում է 12270 մարդ:

Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում երկրում հաստատված դեպքերի թիվը 33 հազար 860 է: Վարակը հաղթահարել է 21 հազար 140 հոգի, մահացել` 450 մարդ:

Թեստավորման նպատակով իրականացվել է 1 մլն 30 հազար 511 նմուշառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել