Հայաստանում բարոյաքաղաքական անոմալիա է գրանցվել` խմիչքից մահացել է 20 մարդ, և որևէ պետական պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել: Ավելին` տպավորություն է` կարծես թե Ձեր սրտի վարչապետն իր հետ քայլածների իշխանությամբ որևէ կերպ իրենց մեղավոր չեն համարում, որ երկրում 20 մարդ է մահացել իրենց փնթիության, հանցավոր անգործության, չի բացառվում նաև անհագ կաշառակերության պատճառով: Հարց է չէ՞ առաջանում. ինչպե՞ս է այդ քանակությամբ մեթանոլը հայտնվել ալկոհոլային շուկայում, որից արդեն 20 մարդ է մահացել: Ո՞վ կամ ովքե՞ր են այդ հանցագործության պատասխանատուները, ո՞վ պետք է վերահսկեր, որ չի վերահսկել, ինչի հետևանքով տեղի է ունեցել այս ողբերգությունը: Մարտի 1-ի 10 զոհերի արյունը քաղաքական շահարկումների առարկա դարձրած Ձեր սրտի վարչապետն առանց որևէ ամոթի և խղճի խայթի լռում է 20 մարդու մահվան դեպքերի կապակցությամբ: Եվ, քանի որ Դուք Երևանում փաստավավերագրական ֆիլմեր նկարելու «մեծ փորձ ունեք», առաջարկ կա` ֆիլմ նկարեք Ձեր սրտի վարչապետի հերթական երեսպաշտության մասին: Հավարացեք, սերունդները Ձեր աշխատանքը գնահատելու են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել