Հագուստի մաքսազերծումը կիրականացվի նոր կանոնակարգով: ՊԵԿ-ի հիմնավորմամբ հագուստի շուկայում հավասարության ապահովման համար, արդյունքում մաքսատուրքը 1,5-2 անգամ կավելանա:

Փոփոխությունն ուղղակիորեն անդրադառնալու է փոքր ու միջին բիզնեսի այն սուբյեկտների և անհատ առևտրականների վրա, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով ամենաշատը տուժածներից են, այդ թվում նաև` սահմանների տևական ժամանակ փակ լինելու կամ ցածր թողունակության պատճառով:

Այսպիսով, «հագուստի շուկայի հավասարություն» կոչվածն այնքան էլ ճիշտ պահին ընտրված գործողություն չէ, քանի որ դա է’լ ավելի խնդրահարույց վիճակի առաջ է կանգնեցնելու ոլորտի ներկայացուցիչներին:

Հասկանալի է, որ այդ «հավասարության» նպատակը դեպի պետբյուջե արագ մուտքերի ապահովումն է: Բայց այդ դրական էֆեկտը խիստ կարճաժամկետ կարող է լինել, քանի որ որոշումը սպառնում է թողնել խորքային ու երկարաժամկետ հետևանքներ:

Երևացողներներից ամենաակնհայտը`գների աճ, սպառման նվազում ու ապրանքը ներկրողի համար հստակ հարցադրում` շարունակե՞լ աշխատել, թե՞ ոչ:

Հ.Գ. Մաքսազերծման նոր կանոնակարգին, դրա հետևանքներին, գուցե նաև տեղական արտադրողի համար որոշակի հնարավորություններին մանրամասն անդրադարձն` ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել