Էս թեմայի շուրջ մի քիչ դժվար է ինձ ադեկվատ կարծիք արտահայտող համարելը :ՃՃ , բայց դե սա իմ ՖԲ էջն է, ես էլ սովորաբար ոչ մեկին չեմ ստիպում, որ կարդան:
Ադեկվատ ասեցի հիշեցի, հանուն ադեկվատության պիտի ասեմ, որ անընդունելի են ինձ համար Գալուստ Սահակյանի վերջին մի քանի արտահայտությունները: Իմ քաղաքական հայացքները ու զբաղեցրածս դաշտը հաստատ ինձ չեն բարդույթավորում ու հրապարակային կարող եմ ասել, որ պրն. Սահակյանի վերջին հարցազրույցներում հնչեցրած կարծիքների հետ մեղմ ասած համաձայն չեմ: Միանշանակ անընդունի է նման դրսևորումը անկախ ամեն ինչից: Լավ անդրադառնամ բուն թեմային... Չեմ կարծում, որ հանրային տրանսպորտից օգտվող մարդ կա, որ անկեղծորեն կուրախանար վերջինիս սակագնի թանկացումից: Քաղաքացիական ըմբոստության այս դրսևորումը իմ տեսած ամենամաքուր ու ընտիր ընդվզումն էր: Շատ ուրախ եմ, որ քաղաքապետը վերանայեց որոշումը: Քաղաքապետի քայլը պայքարող երիտասարդներին
հաղթանակի բերկրանք ու ցնծություն պարգևեց, որը այս պահին շատ ավելի թանկ արեք էր, քանի հարցի տնտեսական մասը: Կարծում եմ` ճիշտ էր նաև շահագրգիռ կողմերից բաղկացած հանձնաժողով ստեղծելու որոշումը:
Եթե այս փուլում 'վենա' մտած հին աղվեսները, ատլանտյան օվկիանոսի մյուս ափը շատ սիրող Ֆիդելները իրենց 'բարի' կամեցողությամբ չխանգարեն իրական ակտիվիստներին, ապա այս նախադեպը կարող է պրոեկտվել այլ ոլորտներ և քաղաքացիական հանրությունը մեկը մյուսի հետևից ուրիշ հարցեր լուծի:
Կարծում եմ` պետք է տեղի չտալ վիրավորանքի ու առճակատման տանող սադրիչ կոչերին, լուրջ չմոտենալ արջի ծառայություններ մատուցող ճամբարափոխության չեմպիոններին: Վստահ եմ` ընդվզման'մաքրությունը' պահպանվելու դեպքում երիտասարնդերը և քաղաքապետը կարճ ժամանակում շատ հարցերի շուրջ համաձայնության կգան ու դեռևս հպարտություն չգալու շատ պահեր կլինեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/552172728152086
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել