XVII- XX դարերի ընթացքում Մեծ Բրիտանիայում գոյություն ուներ շատ հետաքրքիր սովորույթ՝ կանանց վաճառքը հասարակական աճուրդներում: Տղամարդն իր կնոջը բերում էր շուկա պարանոցը թելով կապած և սպասում էր, թե ով իր կնոջ համար բարձր կվճարի: Նշեմ, որ այդ ժամանակ միջին գինը մոտավորապես արժեր 4-5 գարեջրի գավաթ: 

Ինչո՞ւ էին անգլիացիները վաճառում իրենց կանանց, և ինչո՞ւ էր գինը այդքան ցածր, և ինչպե՞ս էր արձագանքում դրան երկրի ղեկավարությունը: 

Ամուսնալուծություն անգլիական ձևով

Բանն այն էր, որ Անգլիայում ամուսնալուծությունը շատ երկար, թանկ և երբեմն անարդյունք գործընթաց էր: 1960 թվականին բրիտանացիները միայն մի քանի եղանակ ունեին ամուսնալուծության համար. դա անում էին եկեղեցական դատարանի օգնությամբ, միջնորդություն էին ներկայացնում խորհրդարան, պարզապես փախչում էին սիրուհու հետ կամ շուկայում վաճառում էին կանանց:

 

Եկեղեցու դատարանը կարող էր լուծարել ամուսնությունը միայն դավաճանության կամ դաժան ծեծի հիման վրա: Միևնույն ժամանակ եկեղեցին արգելում էր ամուսնալուծությունից հետ կրկին ամուսնանալ: Աշխարհիկ ամուսնալուծությունը շատ թանկ էր, և բնակչության մեծ մասը չէր կարող իրեն թույլ տալ, իսկ ընտանիքից փախչելը մարդուն զրկում էր ամբողջ ունեցվածքից:

Ահա և հասարակ մարդկանց համար մնում էր միայն մեկ միջոց՝ տղամարդիկ վաճառում էին կանանց: Դրա համար տղամարդը տեղական թերթում հայտարարություն էր տեղադրում և նշում էր աճուրդի վայրն ու ժամը:

Բնականաբար, այդ գործարքը սիմվոլիկ նշանակություն ուներ: Որպես կանոն, գնորդին գիտեր վաճառողը, իսկ գինը վաղուց էր որոշված: Այս արարողակարգը կնոջ համաձայնությամբ էր լինում: Մարդիկ հավաքվում էին, որպեսզի վաճառքին ներկա գտնվեն և լինեն վկա: 

  

Իհարկե, կային նաև բացառություններ, երբ կինը կարող էր վաճառքի հանվել առանց համաձայնության: Շատ հաճախ նման իրավիճակները տեղի էին ունենում բարերում ալկոհոլի ազդեցության տակ: Հայտնի է դեպք, երբ 1766 թվականին հյուսն իր կնոջը վաճառել է պանդոկում: Հաջորդ առավոտ սթափվելով՝ տղամարդը գտել է նախորդ օրվա գնորդին և փորձել հետ գնել իր կնոջը, սակայն վիրավորված կինը հրաժարվել է վերադառնալ:

1830 թվականին տեղի ունեցավ այլ պատմություն: Տղամարդը համաձայնվել է գնորդի հետ իր կնոջն ու երկու երեխաներին տալ մեկ խմիչք գարեջրի և խորտիկի դիմաց, բայց ընտանիքին շուկա բերելուց հետո նա սկսել է կասկածել: Կինը բռունցքով հարվածել է նրա դեմքին` ստիպելով նրան ավարտել գործարքը:


Երբեմն բարեկեցիկ մարդիկ գնում էին հանրային վաճառքի: 1815 թվականին Ջոն Օսբորնի կինը վաճառվեց 50 գվինեայով և մեկ ձիով:

Ինչո՞ւ էին բարդացնում բաժանությունը

Ինչպես ցարական Ռուսաստանում, Անգլիայում ամուսնացած կինը զրկված էր բոլոր օրինական իրավունքներից: Նա լիովին ենթարկվում էր իր ամուսնուն և օրենքի տեսանկյունից նրանք մի մարդ էին ներկայացնում: Կինը չէր կարող տիրել ունեցվածքին, իսկ ինքը ինչ-որ չափով իր ամուսնու սեփականությունն էր:

Այսպիսով, եթե կինը գումար էր պարտքով վերցրել, պարտքն ավտոմատ փոխանցվել էր ամուսնուն: Եթե նա վաճառում էր գույքը, ապա համարվում էր, որ վաճառքն իրականացվել է ամուսնու թույլտվությամբ:

Այդ պատճառով էլ տղամարդը չէր կարող կնոջն ուրիշ տղամարդու տալ: Պետք է վկաներ լինեին: Բայց ինչպե՞ս հետաքրքրել մարդկանց, որպեսզի նրանք ներկա լինեին ամուսնալուծությանը: Ամուսնալուծությունից ներկայացում էին սարքում:

 

Այսպես, այս դեպքում հազարավոր մարդիկ էին ներկա գտնվում: 1828 թվականին Էդինբուրգում այն կանայք, ովքեր ներկա էին աճուրդին, կատաղության մեջ ընկան և դաժան ծեծի ենթարկեցին վաճառող ամուսնուն: Երբ ականատեսները փորձեցին փրկել տղամարդուն, զայրացած կանայք հանեցին գուլպաները, քարեր փաթաթեցին դրանց մեջ և սկսեցին հարվածել հանդիսատեսին: Ճիշտ է, կանանց հանգստացրին, բայց, միևնույն է, կինը վաճառվեց:

Իշխանությունները մատների արանքով էին նայում այդ աճուրդներին: Տեսականորեն, նման ամուսնալուծությունները ոչ միայն անօրինական էին, այլ նաև քրեականացվեցին, հատկապես եթե կինը դեմ էր իր վաճառքին:

Այնուամենայնիվ, պաշտոնյաները հազվադեպ էին միջամտում մարդկանց գործերին: 1819 թվականին մի դատավորի վրա, որը փորձեց դադարեցնել աճուրդը Դերբի շրջանում, քարեր նետեցին: 

Երբեմն դատավորները նույնիսկ մարդկանց ընդառաջ էին գնում: 1814 թ.-ին տեղի իշխանությունները ծայրահեղ աղքատության մեջ գտնվող Հենրի Քուքին ստիպեցին վաճառել իր կնոջն ու երեխային 1 շիլինգով ավելի հարուստ տղամարդու: Քաղաքի գանձարանը վճարեց ընտանիքի շուկա հասնելու ծախսերը և նույնիսկ տոնական ընթրիք կազմակերպեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել