Regionmonitor.com-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կարոլինայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև, հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայության միակ պատճառը կարող է լինել Իսրայելը պաշտպանելու ցանկությունը:

«Քանի դեռ ես նախագահ եմ, Ամերիկան կմնա աշխարհում համար մեկ նավթ և բնական գազ արտահանողը, մենք էներգետիկ անկախ կմնանք: Բանն այն է, որ կարիք չկա մնալու Մերձավոր Արևելքում, բացի այն դեպքից, եթե մենք ցանկանում ենք պաշտպանել Իսրայելը, մենք շատ լավ ենք վերաբերվում Իսրայելին»,-ասել է Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել