Կորոնավիրուսի երկրորդ ալիքին կարելի է սպասել միայն 2021 թվականի գարնանը, թերեւս, Մեծ Բրիտանիայում: Նման կարծիք է հայտնել դոկտոր Բեն Նյումանը՝ Ռիդինգի համալսարանից, գրում է The Daily Mail-ը:
Մասնագետի խոսքով`ձմռանը կորոնավիրուսի երկրորդ ալիք դժվար թե լինի, քանի որ ցուրտ եղանակը ստիպելու է մարդկանց ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, եւ հիվանդությունը լայն տարածում չի լինի: Բացի այդ՝ շարֆերն ու ձեռնոցները լրացուցիչ պաշտպանություն կապահովեն:
Ինչ վերաբերում է վարակման վիճակագրությանը, ապա անկախ փորձագետները կոչ են անում չվստահել կորոնավիրուսի մասսայական թեստավորման արդյունքներին: Սեզոնային գրիպի եւ SARS-ի տարածման ֆոնին գրիպով մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել, կարող է աճել: Թեստավորված մարդկանց թվի աճի պատճառով կորոնավիրուսի դրական արդյունքով թեստերի տոկոսը կնվազի:
Մասնագետները նաեւ կարծում են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի, բայց մահվան դեպքերի թիվը կսկսի նվազել: Մահացության նվազման պատճառներից մեկն այն է, որ առողջական լուրջ խնդիրներ չունեցող երիտասարդները սկսել են ավելի հաճախ վարակվել կորոնավիրուսով:
Արեւելյան Անգլիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Փոլ Հանթերը կարծում է, որ կորոնավիրուսը Բրիտանիայում դեռ երկար կմնա, սակայն մարդիկ ավելի ուժեղ իմունային պաշտպանություն կունենան, եւ վարակը ժամանակի ընթացքում պակաս լուրջ կդառնա:
Վարակումից պաշտպանվելու համար Լեսթերի համալսարանից դոկտոր Զուլիան Թանգը խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել հիգիենային: Բացի հասարակական վայրերում դիմակներ կրելուց՝ խորհուրդ է տրվում պարբերաբար օդափոխել գրասենյակների եւ դասասենյակների նման տարածքները: