Lurer.com-ը գրում է․

Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և անդրադարձել իր ոճի վերաբերյալ քննադատություններին:

Կադրում Երանյանը ներկայացել է սև կոստյումով, ճերմակ վերնաշապիկով և արևային ակնոցներով: Դերասանուհին իր կերպարով հետևորդներին տղամարդու է հիշեցրել :

«Աղջի՞կ ես, թե՞ տղա»,- գրել է հետևորդներից մեկը, մյուսն էլ նշել է. «Ուղղակի չեմ հասկանում, թե քո պես հմայիչ կերպարը ինչու վերածվեց տղայականի:

Անին հրապարակմանը կից անդրադարձել է իր հասցեին հնչող նման քննադատություններին:

«Որքան հեշտությամբ ենք դատում մարդկանց, ում հագուստը մեզ դուր չի գալիս»,- գրել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել