Հոլիվուդյան աստղերը փորձում են իրենց կյանքի մանրամասները պահել գաղտնի, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում: Լրագրողների մոտ ստացվում է ամեն ինչ բացահայտել: Այսպես, այսօր կխոսենք աշխարհի ամենագեղեցիկ իտալուհու ու նրա բուռն կյանքի մասին:
Մոդելային կարիերա 13 տարեկանում
Մոնիկայի վառ արտաքինը ոչ միայն օգնեց, որպեսզի դառնա Եվրոպայում առաջին գեղեցիկ դերասանուհին, այլ նաև օգնեց, որ դառնա մոդել դեռահաս տարիքում: Իր առաջին պայմանագիրը մոդելը կնքել է 13 տարեկանում իր հայրենի Իտալիայում: Վառ աղջիկը միանգամից դուր եկավ բոլորին:
Մոդելային կարիերան օգնեց Մոնիկային, որ տեսնի ողջ աշխարհը: Հետաքրքրական փաստ է, որ Մոնիկան հետաքրքրվում էր նաև իրավաբանությամբ և մի քանի տարի սովորել է իրավաբանություն, սակայն հասկացել է, որ իրեն ավելի հետաքրքիր է ֆոտոխցիկը, քան դատարանում անցկացրած ժամերը:
Լուսանկարչի հետ գաղտնի ամուսնություն
Ոչ բոլորին է հայտնի, որ Մոնիկան երիտասարդ ժամանակ ամուսնացած է եղել լուսանկարիչ Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ: Նրանք ամուսնացել են 1990 թվականին, սակայն 4 տարի անց ամուսնալուծվել են: Արդյունքում դերասանուհին խոստովանեց, որ իրեն երջանիկ չէր զգում: Ինքը՝ Բելուչին, չի սիրում հիշել առաջին ամուսնությունը:
Տհաճության զգացողություն առաջին հանդիպման ժամանակ
Իր երկրորդ ամուսնու հետ Մոնիկան, երբ դեռ սկսնակ դերասանուհի էր, ծանոթացավ 1996 թվականին նկարահանման ժամանակ: Ըստ սյուժեի՝ նրանք պատահական անցորդներ էին, ովքեր առաջին հայացքից սիրահարվում են իրար: Բայց իրական կյանքում Մոնիկան չէր հավանում և նույնիսկ տհաճություն էր զգում խաղընկերոջից:
Բաց ամուսնություն
Պետք է նշել, որ վառ եղել է ոչ միայն իրենց ծանոթությունը, այլ նաև նրանց ընտանեկան ողջ կյանքը: Աստղային զույգը միասին շատ հաճախ էր նկարահանվում, սակայն նախընտրում էր առանձին ապրել: Սկզբում բոլորին դա զարմացնում էր, բայց զույգը փաստում էր, որ նրանք այդպես երջանիկ են:
Բայց հետզհետե երկու աստղերն էլ հոգնեցին լրագրողների հարցերը ժխտելուց և խոստովանեցին, որ տարիների ընթացքում իրենք իրենց համար ընտրել էին բաց հարաբերությունների ձևաչափ. Մոնիկան նախընտրում էր ապրել Իտալիայում և Փարիզում, Վենսանն ավելի ու ավելի շատ ժամանակ էր անցկացնում Բրազիլիայում, որտեղ նույնիսկ բնակարան էր ձեռք բերել: Աստղերը հավաստիացրին, որ հարաբերությունների այս ձևաչափը դրական ազդեցություն է ունեցել իրենց ամուսնության վրա. վեճերն ավելի քիչ են, նրանք չեն ձանձրանում միմյանցից: 2013-ին հայտնի դարձավ, որ դերասանները դադարել են այնքան կարոտել միմյանց, որ 14 տարվա ամուսնությունից հետո նրանք որոշեցին բաժանվել: