Սառը քամման եղանակով ստացված ձիթապտղի յուղը համարվում է շատ օգտակար մթերք, որը շատ դրական ազդեցություն է թողնում առողջության վրա։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով եւ մոնոչհագեցած ճարպաթթուներով, որոնք համարվում են բոլոր ճարպերից ամենաառողջները։

Ձիթապտղի յուղն օգտակար է սրտի համար

Համարվում է, որ ձիթապտղի յուղն օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար․ սառը քամման եղանակով ստացված ձիթապտղի յուղի ամենօրյա օգտագործումը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը։ Հետազոությունները վկայում են, որ ձիթապտղի ձեթի օգտագործումը կօգնի նվազեցնել թրոմբոզների առաջացման, ինչպես նաեւ ինսուլտի եւ ինֆարկտի ռիսկը։

Ձիթապտղի յուղը երկարացնում է կյանքի տեւողությունը

Միջերկրածովյան դիետայում, որն այսօրվա դրությամբ համարվում է ամենաառողջ սննդակարգը, ճարպի գլխավոր աղբյուրը ձիթապտղի յուղն է։ Համարվում է, որ այդ դիետային հետեւող մարդկանց կյանքի տեւողությունն ավելի երկար է։ Հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ ձիթապտղի յուղը կարող է երկարացնել կյանքը սրտանոթային հիվանդությունների եւ դեմեիցիայի ռիսկով պայմանավորված մահացության ռիսկը նվազեցնելու հաշվին։

Ձիթապտղի յուղը կարգավորում է աղիների առողջությունը

Ձիթապտղի յուղն օգտակար է աղիների միկրոբիոմի համար, որը կազմված է միլիոնավոր միկրոօրգանիզմներից, որոնք ապրում են աղիներում եւ կարեւոր դեր խաղում նյութափոխանակության հարցում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղը լավացնում է աղիների վիճակն ու ավելացնում օգտական աղիքային բակտերիաների պոպուլյացիան։ Դա կարող է լինել շատ օգտակար աղիների բորբոքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել