Regionmonitor.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից հայտնել են, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ժամանակ ԵՄ-ին կոչ է արել Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակի լուծման հարցում լինել արդար, անկողմնակալ և օբյեկտիվ: Էրդողանը նաև նշել է, որ եվրոպական քաղաքական գործիչների սադրիչ խոսքերը և քայլերը չեն ծառայի ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

Միևնույն ժամանակ Բրյուսելում ԵՄ խորհրդի աղբյուրը լրագրողներին փոխանցել են, որ Եվրոպական խորհրդի նախագահը Էրդողանի հետ զրույցում կոչ է արել բազմակողմ համաժողով անցկացնել՝ Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Դիվանագետի խոսքով, Միշելն ընդգծել է հակամարտության լիցքաթափման կարևորությունը և Թուրքիային կոչ է արել զերծ մնալ գործողություններից, որոնք լարվածություն կհրահրեն տարածաշրջանում: Աղբյուրը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 24-25 կայանալիք ԵՄ գագաթաժողովին Արևելյան Միջերկրականի հարցը լինելու է կազմակերպության ղեկավարների ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ վերջին շրջանում Աթենքի և Անկարայի միջև լարվածությունը սրվել երկրաբանական հետախուզական աշխատանքների հետ կապված: Կողմերն ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են վեճը լուծել բանակցությունների միջոցով, սակայն պնդում են սեփական իրավունքները պահպանելու անհրաժեշտությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ երկու կողմերը մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը այս շրջանում,  զորավարժություններ անցկացնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել