Երևանի քաղաքապետ պարոն Հ. Մարությանին
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական
շարժման հիմնադիր-ղեկավար Ն. Մալյանից

Հարգելի պարոն Մարության,
Օրերս Երևան քաղաքի ավագանու Մշակույթի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի» էսքիզին:

«ՎԵՏՕ» շարժումը կարծում է, որ առկա է որոշակի անարդարություն, քանի որ այդ հուշարձանն ամբողջապես չի արտացոլում Մարտի 1-ի իրադարձության բոլոր ասպեկտները:

Անարդարությունը վերացնելու նպատակով առաջարկում ենք հուշարձանի կողքին տեղադրել նաև մարտի 1-ի զոհերի հիշատակը կայուն եկամտի աղբյուր դարձրած մարդկանց հավաքական արձանը:

Մեր առաջարկած հուշարձանի էսքիզը պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, իսկ կիսանդրու պատվանդանի հատվածում՝ դոլարի նշան ($), որը կխորհրդանշի Վահե Գրիգորյանի՝ 2010 թվականին օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով ստացած գումարը:

Պատրաստ ենք մասնակցել մեր առաջարկի վերաբերյալ հանրային քննարկմանը, ինչպես նաև կազմակերպել հուշարձանի կառուցման ֆինանսավորման համար հանրային դրամահավաք:

Կից ներկայացնում ենք օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով Վահե Գրիգորյանի ստացած 10,300 դոլարի մասին փաստը (առդիր 1 էջ):

Հարգանքով՝
Ն. ՄԱԼՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել