Այն մասին, որ Արեգակը «մանուկ հասակում» միայնակ չի եղել, վկայում է Օորտա ամպը՝ հսկայական պղպջակ՝ լի քարերով ու սառույցով և, հնարավոր է, անգամ մոլորակներով: Կա վարկած առ այն, որ հենց դրա մեջ է գտնվում Արեգակնային համակարգը: Նման եզրահանգման եկել են Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկական կենտրոնից Ավի Լոեբն ու նրա աշակերտ Ամիր Սիրաժը՝ Հարվարդի համալսարանի շրջանավարտ:

Ըստ այս հեղինակների կատարած ուսումնասիրության՝ Օորտա ամպը լցնող տարատեսակ «աղբերը» կազմում են մոտ 100 միլիարդ օբյեկտ, և դրանք Արեգակը հավաքել է իր ձգողականությամբ: Սակայն միայնակ դա անել այն չէր կարողանա, և պետք է որ ունենար ևս մեկ «օգնական»:

Լոեբն ու Սիրաժը կարծում են, որ մյուս աստղային համակարգերը ևս ունեն իրենց Օորտա ամպերը, այդ թվում՝ նաև մեր հարևանությամբ գտնվող Ալֆա Ցենտավրա համակարգը, որտեղ խոշոր աստղեր կան: Դրանց «պղպջակը» սկսվում է այնտեղից, որտեղ որ ավարտվում է մերը՝ Արեգակից մինչև Ալֆա Ցենտավրա ընկած տարածության մեջ: Ըստ էության, դրանք դիպչում են միմյանց:

Ըստ գիտնականների՝ Արեգակի «եղբայրը» գրեթե նույն չափսերն է ունեցել, պտտվել է նրա շուրջ, սակայն շատ մեծ հեռավորությունից՝ 1000 անգամ ավելի հեռու, քան այսօր գտնվում է Երկիր մոլորակը:

Անհայտ պատճառով աստղային «եղբայրությունը» դադարել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ կամ մի փոքր ավելի ուշ: Այդ կապը գոյություն է ունեցել մի քանի հարյուր տարի շարունակ՝ ազդեցություն ունենալով Օորտա ամպի առաջացման վրա:

Արեգակի եղբայրը հայտնաբերվել է միայն մի քանի տարի առաջ: Մեծ միջազգային խմբի, որը ղեկավարում էր Տեխասի համալսարանի պրոֆեսոր Իվան Ռամիրեսը, գիտնականները վստահեցնում են, որ հայտնաբերել են աստղ, որը կազմավորվել է Արեգակի հետ միասին, նույն բաղադրությունն է ունեցել և հեռացել է մեր աստղից շուրջ 4,6 միլիարդ տարի առաջ:

Արեգակի պոտենցիալ երկվորյակը ստացել է HD 162826 անվանումը: Այսօր այն գտնվում է Արեգակից 110 լուսային տարի հեռավորության վրա: Տեսանելի է Երկիր մոլորակի արևելքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել