1794 թ. թողարկված արծաթե դոլարը, որի վրա պատկերված է արձակված վարսերով Ազատությունը, 2013 թվականին վաճառվել է 10 միլիոն դոլարով: Այսօր աշխարհում ամենաթանկարժեքը համարվող դրամը կրկին դրվել է վաճառքի: Այս մասին հայտնում է CNN-ը:

Եթե 4 սմ տրամագիծ ունեցող այս դրամը որպես մետաղ հանձնեք, կկարողանանք դրա դիմաց ստանալ ընդամենը 12 դոլար: Այսպես էին կարծում լրագրողները յոթ տարի առաջ: Արտեֆակտի արժեքը մշակութային-պատմական, այլ ոչ գույքային բնույթ է կրում: Մասնագետները կարծում են, որ Flowing Hair-ն առաջին հատված դրամն է, որը դոլարի արժեք է ունեցել: Իսկ դա նշանակում է, որ այն կարող է անձամբ իր ձեռքերում պահած լինել ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը: Ֆիլադելֆիայի դրամային պալատում նման 1758 արծաթե դոլար է հատվել: Պահպանվել ու մեր օրեր է հասել դրանցից շուրջ 130-ը:

Կհաջողվի՞ արդյոք Flowiing Hair դոլարը վաճառել և դրա գնային նոր ռեկորդ սահմանել, թե՞ ոչ՝ պարզ կդառնա սույն թվականի հոկտեմբերի 8-ին:



