Տեղյա՞կ եք, որ օդաչուներն ու ինքնաթիռում գտնվող մյուս աշխատակիցները արտակարգ իրավիճակներում հատուկ կոդավորված բառեր են օգտագործում, որոնք անծանոթ ու անհասկանալի են ուղևորների համար վերջիններիս մոտ խուճապ չառաջացնելու համար:

Easy Victor

Easy Victor արտահայտությունը, որն ասվում է առանձին կամ նախադասության կազմում, նշանակում է, որ կարիք կա անհապաղ տարհանման: Այն արտաբերում են բարձրախոսով՝ ինքնաթիռի մյուս աշխատակիցներին տեղյակ պահելու համար: Բարեբախտաբար, այս արտահայտությունը պրակտիկայում հազվադեպ է կիրառվում: Շատ կարևոր է այն հանգամանքը, թե կոնկրետ ով է արտաբերում կոդը. միայն օդաչուների կողմից ասվելու դեպքում է այն պաշտոնական համարվում: Ի դեպ, արտակարգ տարհանման ժամանակ ձեռքի բեռներ վերցնելն արգելվում է, քանի որ դրանք խցանում են մուտքը: Աշխատակիցներին կանոնադրությամբ ընդամենը 90 վայրկյան է տրվում մարդկանց դուրս հանելու համար:

7500

Այս բանաձևը, որը հայտնի է նաև «ճիչ» անունով, օգտագործվում է օդաչուների և դիսպետչերների հաղորդակցության մեջ և վկայում է այն մասին, որ ինքնաթիռն առևանգվել է, կամ դրան առևանգման վտանգ է սպառնում:

Mayday

Այս արտահայտությունը կիրառում են, երբ ինքնաթիռում կյանքի համար վտանգավոր արտակարգ դրություն է առաջանում, օրինակ՝ շարժիչը դադարում է աշխատել կամ հրդեհ է բռնկվում: Ֆրանսերեն «m’aidez»՝ «օգնե՛ք ինձ» արտահայտությունից թարգմանված արտահայտությունն օգտագործում են զանգի սկզբում՝ երեք անգամ պարբերականությամբ:

Pan-pan

Այս կոդը ևս ունի ֆրանսիական ծագում և առաջացել է «panne»` «խախտում» բառից: Սա ևս կրկնվում է երեք անգամ լրջագույն արտակարգ իրավիճակների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել