Tert.am-ը գրում է.

Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները:

Նշվում է, որ անօրինական հանրահավաքների մասնակիցների շրջանում ձերբակալությունները շարունակվում են:

Միևնույն ժամանակ «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունից հայտնել են, որ միայն Մինսկում 151 մարդ է ձերբակալվել: Իրավապաշտպանները հայտնել են նաև այլ քաղաքներում՝ Գրոդնոյում, Բրեստում և Բարանովիչիում, տեղի ունեցած ձերբակալությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել