Tert.am-ը գրում է.
Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները:
Նշվում է, որ անօրինական հանրահավաքների մասնակիցների շրջանում ձերբակալությունները շարունակվում են:
Միևնույն ժամանակ «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունից հայտնել են, որ միայն Մինսկում 151 մարդ է ձերբակալվել: Իրավապաշտպանները հայտնել են նաև այլ քաղաքներում՝ Գրոդնոյում, Բրեստում և Բարանովիչիում, տեղի ունեցած ձերբակալությունների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ