53-ամյա Պամելա Անդերսոնը կարճ ժամանակ սգաց Ջոն Փիթերսի հետ ամուսնալուծությունից հետո։ Ինքնամեկուսացման ռեժիմը մտերմացրել է «Մալիբուի փրկարարների» աստղին եւ թիկնապահին, որը մի քանի տարի աշխատում է իր մոտ։

Պանդեմիան Պամելա Անդերսոնի մոտ շատ ակտիվ է անցել․ նա դասավորել է անձնական կյանքը։ Երջանիկն աստղի թիկնապահն է, որն արդեն երկու տարի աշխատում է Անդերսոնի մոտ։

Աղբյուրները Pagesix-ի հետ կիսվել են որոշ մանրամասներով. «Նա 40 տարին անց տղամարդ է։ Գիտի, թե ինչպես վարվել նրա հետ։ Եվ դա շատ լավ է։ Նա իրեն շատ հարմարավետ է զգում»։

Ըստ լուրերի՝ սիրահարներն արդեն միասին են ապրում Պամելայի տանը։ Հայտնի է դարձել նաեւ, որ Անդերսոնը նրա առաջին աստղ հաճախորդն է. նախկինում տղամարդն աշխատել է ընկերությունում։ Եվ այն, որ նա ոչ մի կապ չունի Հոլիվուդի հետ, բավարարում է «Մալիբուի փրկարարների» աստղին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել