Tert.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումը կսկսվի 2021թ. կեսին:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:

«Աշխարհին հարկավոր են միլիարդավոր չափաբաժիններ, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ուստի՝ խոսելով ռեալ՝ կարող եմ ասել, որ հաջորդ տարվա կեսին մենք կկարողանանք պատվաստանյութի այդ չափաբաժիններն ուղարկել բնակչության իմունիզացման համար»,-նշել է մասնագետը:

Նա նաև մանրամասնել է, որ ներկայում ԱՀԿ-ն սպասում է մի քանի պատվաստանյութի փորձարկումների վերջնական արդյունքներին, ինչից հետո կազմակերպությունը մտադիր է դրանց արտադրման տեխնոլոգիաների տարածմամբ զբաղվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել