Ըստ լիբերալ “The Atlantic” պարբերականի, Թրամփը հրաժարվել է գնալ զինվորական գերեզմանատուն, ասելով, որ այնտեղ ամփոփված են «անհաջողակները»:
Տեղեկությունները, ըստ պարբերականի տարածվել են «անանուն աղբյուրների կողմից, ովքեր մոտ են կանգնած Թրամփի վարչակազմին»: Բայդենն իր հերթին հայտարարել էր. «Պարոն նախագահ, եթե դուք չեք հարգում մեր զինվորականներին, դուք չեք կարող առաջնորդել նրանց»:

Թրամփի շտաբն արդեն իսկ արձագանքել է այս մեղադրանքներին` տարածելով տեսանյութ: Հանուն արդարության պետք է նշել, որ Թրամփը շատ հաճախ է եղել Արլինգթոնի զինվորական գերեզմանատանը, ինչպես նաև այլ զինվորական հուշահամալիրներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել