Վերջապես դպրոցները կբացվեն և ուսուցիչներն ու աշակերտները իրենց ծնողների հետ միասին արդեն իրենց ամենօրյա աշխատանքում կզգան, թե ինչ փորձանք է որպես վերակացու Նիկոլը կարգել իրենց գլխին։

Պատկերացրեք մի վիճակ, երբ հանրության դժգոհությունը հարուցած ԿԳՄՍ նախարարի դեմ բողոքի ակցիան արտակարգ դրությունից հետո սահմանափակվում է կարանտինով։

Պատկերացրեք, որ մարզերից որոշում են գալ և բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի մոտ։ Մեկ էլ հո՛պ, տվյալ մարզի մարզպետը հրապարակում է նախորդ օրվա մի թղթի կտոր, որի վրա դուխով գրված է մարզը սահմանափակումների մեջ է և ոչ ոք չի կարող լքել մարզը։

Պատկերացրեցի՞ք ․․․
Դե հիմա պատկերացրեք թե ինչ կլինի։ Այո՛, դուք ճիշտ եք, կլինի այն ինչից որոշ պաշտոնյաներ անասնական սարսափ են ապրում։

Կլինի և սրա բարոյական ու քաղաքական պատասխանատվությունը կկրեն իշխանությունները։

Հ․Գ․ Անպատասխանատուներով հենց քաղաքական պատասխանատվություն կրեն՝ կկրենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել