Փաշինյանը նախանձով է լցված Նախագահ Քոչարյանի հանդեպ.
Իր անճարակության, փորձի պակասի, գեոպոլիտիկ պատկերացումների բացերը նա ներքուստ համեմատում է Քոչարյանի հարցազրույցներում հնչեցրած մտքերին և նախանձում, նա նախանձում է նաև անցյալին, երբ պատերազմ էր Քոչարյանը մնաց և ընտանիքին անգամ չփորձեց անվտանգ գոտի տեղափոխել, նա կռվեց և հաղթեց, երբ երկրի զարգացման խնդիր կար ավերակների վերածած տնտեսությունը առողջացրեց և թռիչքային աճ ապահովեց, երբ քրեական հետապնդում սկսեցին Քոչարյանը չփախավ եկավ և կանգնեց պարզ ճակատով՝ տղամարդավարի, իսկ Փաշինյանը պատերազմի ժամանակ թողեց հայրենի տունը և փախավ, ընտանիքի զսպվածությունը նույնիսկ իր ուժերից վեր է, նա փլուզում է տնտեսությունը, նա, երբ քրեական հետապնդում էր սկսվել փախավ և 2 տարի փախած մնաց և սա ևս նրա նախանձը բազմապատկում է:
2-րդը մեծամտությունն է, ամեն ինչ գիտենալու և ամենագետ լինելու բարդույթը, որ խանգարում է իրենց սովորել, նոր գիտելիքներ սերտել և յուրացնել, այ հենց սա է իրենց անհաջողությունների պատճառը:
Հիմա մեր ժողովուրդը բախտի բերմամբ, թե պատահմամբ, կամ թե սեփական սխալով հայտնվել է մեկ անձի նախանձի ու մեծամտության գերու դերում:
Կա արդյո՞ք լուծում,իհարկե կա և այդ լուծումը սարերի ետևում չէ, հաղթանակը անկասելի է այս չարիքի իշխանությունը շուտով կկրի իր արժանի պատիժը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3285786274803114&id=100001153206728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել