Hraparak.am-ը գրում է.

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրերս մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեցին: Պարզվում է՝ Լենա Նազարյանը, որի գործունեության արդյունքում «Հայաստանն անպատկերացնելի առաջընթաց է գրանցել», իրեն երկրի իսկական առաջին դեմք է զգում: Էս քաղաքական գուռուն, ուրեմն, երեխային ստուգումների համար գրանցում է «Ուիգմոր Քլինիք»-ում` |Wigmore Clinic: Լենան որոշում է նշանակված ժամից մոտ 20 րոպե շուտ գնալ, հասնելուն պես հիվանդանոցում շատ քաղաքակիրթ ձևով նրան ասում են, որ շուտ եք եկել, կարող եք վճարումն անել և սպասել մինչ նշանակված ժամը: Բայց քանի որ Լենան բոլոր հպարտների թագավորական արքունիքից է, սպասելու և վճարելու մասին լսելուց հետո հիստերիայի մեջ է ընկնում, մի կիլդիմ ու պատմություն սարքում, թե՝ ոնց, ձեր մոտ գա առաջին դեմքը, դեռ քիչ է, որ սպասի, մի հատ էլ վճարի, տեղը չեք բերում ես ով եմ և այլն: Կլինիկայում տիկնոջը հորդորում են հանդարտվել, բայց ապարդյուն, բազմաթիվ ականատեսների մոտ Լենան շարունակում է ցիրկը, հետո անցնում երկրորդ փուլին, կլինիկայի վրա բերում ամուսնուն` ռազբիրյատ անելու համար` բոլորին ստիպելով պրիզնատ գալ, որ ինքն առաջին դեմք ա, ու տենց մեկը չկա, որ իր հետ էդ կարգի ու օրենքի լեզվով խոսի:

Վստահ եմ` սա մեկն է այն դեպքերից, երբ ժողովրդին ստով, կեղծիքով կերակրող անպիտանները նույն այդ ժողովրդի հաշվին արքունական կայֆեր են անում, այսինքն՝ թավշյա Լենան, ըստ էության, ոչ մի բանով չի տարբերվում այն մարդկանցից, որոնց արդեն երկու տարի շարունակ խայտառակ են անում` իբր թե գողեր, կոռուպցիոներներ, լկտի ու անպատժելիներ են եղել»։

Մենք տեղեկացանք, որ միջադեպին ներկա է եղել նաև Լենա Նազարյանի ամուսինը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Չնայած «Ուիգմոր Քլինիք»-ից փոխտնօրեն Շահանեն հերքեց, որ կլինիկայի ու իմքայլական բարձրաստիճան ամուսինների միջև միջադեպ է եղել, Նարեկ Բաբայանը  չհերքեց՝ ինչ-որ բան եղել է։ Բայց ոչ այն, ինչի մասին գրել էր Հարությունյանը։ 

«Այն, ինչ նկարագրված է, ծայրից ծայր սուտ ա։ Ընդամենը խնդիրը նրա հետ է կապված եղել, որ ասվել է, որ բժշկի մոտ երեխայի հետ ծնողներից մեկը մտնի՝ պարետի հրահանգով, ինչին մենք չենք համաձայնվել։ Եվ խոսակցությունը դրա շուրջ է եղել»,-պատմեց Նարեկ Բաբայանը։

Այսինքն՝ անգամ Նարեկ Բաբայանն ու Լենա Նազարյանը համաձա՞յն չեն պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումների հետ։ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ասում է՝ իհարկե ոչ։ «Պարետի նման որոշում չկա, դա բժշկական կենտրոնի ինչ-որ ներքին կարգավորում է, որը սխալ է»։ Ի վերջո, ամուսինները ենթարկվել են կլինիկայի ներքին կարգին, և ծնողներից մեկն է երեխայի հետ մտել բժշկի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել