Թվում է՝ զբոսաշրջիկները ոչ մի սահմանափակում չունեն և կարող են գնալ այնտեղ, ուր ցանկանում են։ Սակայն գոյություն ունեն պետություններ, որոնք չեն սիրում օտարներին ընդունել իրենց տարածք, և յուրաքանչյուրն իր պատճառներն ունի։
Բութանի Թագավորություն
Արդեն երկար տարիներ են անցել այն բանից, որ այս պետությունը սահմանափակեց զբոսաշրջիկների այցելությունների հնարավորությունը։ Իշխանությունները դա բացատրում են նրանով, որ զբոսաշրջիկներն աղտոտում են բնությունը և հուշարձանները։ Նրանք կարծում են, որ զբոսաշրջիկներից ամեն ինչ հնարավոր է սպասել։
Այդ իսկ պատճառով Բութան հնարավոր է գնալ միայն տեղացու հրավերով, սահմանափակ տուրի շրջանակներում կամ կամավորական աշխատանքներ կատարելու նպատակով։ Սակայն ճամփորդությունը բավականին թանկ է արժենում և վտանգավոր է։ Այնտեղ ամենուր շրջում են վայրի գազաններ, որոնք կարող են վնաս հասցնել զբոսաշրջիկի առողջությանը, ինչի համար էլ իշխանությունները պատասխանատու չեն։
Պակիստան
Գեղեցիկ բնություն ունեցող Պակիստանում զբոսաշրջային ուղղությունը շատ վատ է զարգացած, ինչը կապված է տհաճ իրադարձության հետ, երբ զբոսաշրջիկները մասնակցեցին Պակիստանում կատարվող ահաբեկչական գործողություններին։
Ըստ էության, կարելի է հատել սահմանն ու հայտնվել պետությունում, սակայն տուր գնել հնարավոր չի լինի, քանի որ տուրիստական ընկերությունները դեպի այնտեղ տոմսեր պարզապես չեն վաճառում։
Անգոլա
Աֆրիկյան այս պետությունը իրական դրախտ կաող էր լինել զբոսաշրջիկների համար, քանի որհարուստ է գեղեցիկ վայրերով, գտնվում է օվկիանոսի կողքին, ամենուր տիրում է վայրի բնությունը։ Սակայն տեղի բնակիչներն ապրում են շատ վատ, պետությունն աղքատ է, այդ իսկ պատճառով շատ հաճախ բնակիչները հարձակվում են զբոսաշրջիկների վրա և որևէ բան հափշտակում։
Համեմատաբար անվտանգ վայր է համարվում Լուանդու քաղաքը, սակայն այնտեղ զարգացած չէ տուրիզմը, անգամ նորմալ ճանապարհներ չկան։ Եթե որևէ մեկը համարձակվի այնտեղ գնալ, պարտավոր է վիզա ստանալ և պատվաստում անցնել։
Եմեն
Եվս մեկ պետություն, որտեղ զբոսաշրջիկներին տեսնելիս բնակիչները չեն ուրախանում։ Այնտեղ ևս ծայրահեղ աղքատություն է տիրում և երբեմն անգամ պատերազմներ են սկսվում։ Խիստ կանոնները և օրենքները տարածվում են ոչ միայն քաղաքացիների, այլև զբոսաշրջիկների վրա։ Որոշ արարքներ պատժվում են մահապատժով։
Եմենը ոչ մի պետության հետ դիվանագիտական հարաբերության մեջ չի գտնվում, այդ իսկ պատճառով այնտեղ հասնելը չափազանց բարդ է։