Գերմանիայի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում հինգ երեխայի մարմին են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Երեխաների մահվան պատճառը դեռևս չի նշվում: Շտապ օգնության ծառայությունը բնակելի համալիր է ժամանել հինգշաբթի: Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես հանցագործություն, սակայն որևէ մանրամասնություն դեռևս չի հայտնում:
Չհաստատված տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակել է գերմանական Bild պարբերականը, 5 երեխաները 1-8 տարեկան են եղել: Նշվում է, որ վեցերորդ երեխան, որը 11 տարեկան է, փրկվել է:
Ծնողների մասին տեղեկությունները ևս հաստատված չեն, թեև հաղորդվում է, որ 27-ամյա մայրը փորձել է ինքնասպան լինել Դյուսելդորֆի գնացքի կայարանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել