Երեկ արդեն Մերկելի մակարդակով Գերմանիան վստահ հայտնեց, որ Նավալնուն թունավորել են։

Եթե այդպես է, ապա սա խոսում է կամ Ռուսաստանի իշխանությունների լուրջ վախերի, նույնիսկ կասեի խուճապային անհանգստությունների մասին։

Կամ էլ եթե, ինչպես Ռուսաստանում պնդում են ոմանք, Նավալնուն կարող էին թունավորել ինչ-որ թշնամի երկրների գործակալներ, Պուտինին հարվածի տակ դնելու համար, ապա նշանակում է, որ ռուսական հատուկ ծառայությունները երկրում իրավիճակին ընդհանրապես չեն տիրապետում։

Ցանկացած դեպքում երկու վարկածն էլ առանձնապես լավ բան չի ասում Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել