Regionmonitor.com-ը գրում է.

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների բանակների ղեկավարները սեպտեմբերի 1-2 տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Հայաստանի տարածքում աշնանը կայանալիք երկու զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր:

«Որոնում-2020» և «Փոխգործակցություն-2020» զորավարժություններն անցկացվելու են «Բաղրամյան» հրաձգարանում: «Որոնում-2020» զորավարժության ընթացքում մշակվելու են հետախուզության կազմակերպման և անցկացման վերաբերյալ հարցեր, իսկ «Փոխգործակցություն-2020»-ը նվիրված է Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողությունների նախապատրաստական և անցկացման հարցերի մշակմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել