Hraparak.am-ը գրում է.

«Ես ի՞նչ իմանամ, պարետին դիմեք, դիմեք արտգործնախարարությանը, նրանք են այդ բանակցություններով զբաղվում, մենք սփյուռքով ենք զբաղվում, Հայաստանի հետ կապերով»։

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց Ռուսաստան վերադառնալու պահանջով բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ հայերի հարցերին ի պատասխան նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Գրավոր դիմեք, եթե չեք կարողանում բանավոր խոսել։ Ես չեմ կարող  մեկնաբանել Զոհրաբ Մնացականյանի խոսքերը, որովհետև ինքը ինչ ասել է, գիտի ինչ է ասել։ Համոզված եմ, որ հարցին լուծում տալու համար ինչ-որ մի բան արվում է»,- ասաց Սինանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել