Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ, և դրանցից ամենածայրահեղականը, ըստ էության, «արևակերությունն» է։ Այս սննդակարգի հետևորդները կարծում են, որ մարդուն հարկավոր չեն սնունդ ու ջուր, քանի որ նա կարող է ապրել՝ սնվելով միայն օդով։ Այս հավատքի հիմքում ընկած է հինդուիստական պատկերացումն այն մասին, որ երբ մարդը շնչում է, նա իր օրգանիզմը լցնում է «պրանայով»՝ կենսական ուժով։
Պրախլադ Ջանին հնդիկ յոգ է, ով վստահեցնում է, որ ոչինչ չի կերել ու խմել 70 տարի շարունակ և սնվել է միայն պրանայով։ Ըստ նրա՝ մանուկ հասակում՝ յոթ տարեկանում, քարանձավում անցկացվող տոնակատարության ժամանակ նրան են երևացել երեք աստվածուհիներն ու խնդրել հետևել իրենց։
Այ դեպքից հետո տղան սկսել է ապրել աստվածուհիներին նվիրված տաճարի կողքին գտնվող քարանձավում։ Նա կանացի սարի է հագել, երկարեցրել մազերը և սկսել տարբեր զարդեր կրել։ Այդ օրվանից ի վեր նրան հարկավոր ի եղել սնունդ ու խմիչք։ Հենց այդպես էլ անց է կացրել ողջ կյանքը՝ նվիրելով իրեն մեդիտացիային և հոգևոր պրակտիկային։ Քարանձավը լքում է տարվա ընթացքում միայն մեկ անգամ՝ գյուղում բնակվող հարազատներին այցելելու համար։
Սուրբ յոգի մասին շշուկները տարածվել են ողջ երկրում՝ գրավելով բժիշկերի ուշադրությունը և ոչ միայն նրանց։ 2003 թ. կլինիկաներից մեկից առաջարկեցին յոգին 10 օր շարունակ տեսաձայնագրման զուգորդմամբ մարմնի ամբողջական զննում անցկացնել։ Ջանին համաձայնեց հետազոտվել, սակայն պայմանով, որ իր մարմնի վրա արտաքին ոչ մի ազդեցություն չպետք է գործադրվի։
Համաձայն տղամարդուն հետազոտած հնդիկ բժիշկների հաղորդագրությունների՝ յոգն իսկապես ոչինչ չի կերել ու չի խմել, սակայն ունի ամուր առողջություն և ինչ-որ այլ աղբյուրից ստանում է կենսական էներգիա։ Հետազոտվել են նրա օրգաններն ու ոչ մի խնդիր չի հայտնաբերվել։ Օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, բժիշկներն ուսումնասիրել են տղամարդու միզապարկը և նշել, որ այն լցվում է մեզով, որը, սակայն, որոշ ժամանակ պարզապես անհետանում է։ Երևույթին գիտական բացատրություն բժիշկները չեն կարողացել տալ։

Հետազոտության արդյունքները երբեք չեն հրապարակվել և փորձագիտական քննության չեն ենթարկվել։ Արևմտյան բժշկական համայնքը սկեպտիկորեն է մոտեցել ուսումնասիրությունների արդյունքներին։
Յոգը մահացել է 2020 թ. մայիսի 26-ին 90 տարեկան հասակում։ Հնդիկների կողմից սուրբ համարվող տղամարդու մարմինը տեղափոխվել է Ամբաջի քաղաք, որտեղ նրա հետնորդները կարողացել են հրաժեշտ տալ յոգին, ապա տղամարդուն զմռսել են։



