Ամերիկյան տեխնոլոգիական հսկան շարունակում է թանկանալ՝ գերազանցելով Մեծ Բրիտանիայի բաժնետոմսերի առաջատար ինդեքսի բոլոր անդամների արժեքը:

Ինչպես հայտնում է BBC News-ը, Apple-ի բաժնետոմսերի արժեքը երեքշաբթի բարձրացել է 4 տոկոսով՝ հասնելով 2,3 տրիլիոն դոլարի (£1.7տրիլիոն), մինչդեռ FTSE 100 բրիտանական առաջատար բոնդային բորսայի բոլոր ընկերությունների ընդհանուր արժեքը կազմում է £1,5 տրիլիոն:

Ի դեպ, ընդամենը երկու շաբաթ է անցել այն օրվանից, երբ Apple-ը դարձավ ԱՄՆ առաջին ընկերությունը, որի արժեքը գերազանցել է 2 տրիլիոն դոլարը:

Ներդրողներն ակտիվորեն գնում են ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը, քանի որ տեխնիկական արտադրանքների պահանջարկը գնալով մեծանում է՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել