Tert.am-ը գրում է.

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Հայաստանի երկրորդ նախագահի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:

Լրագրողի այն հարցին, թե ինչով է զբաղվում ՀՀ երկրորդ նախագահն այժմ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Զբաղվում եմ քաղաքականությամբ, հարցազրույցներով, ինչպես նաև տարբեր հոբբիներ` սպորտ, ընթերցանություն, աշխատում եմ երկրորդ գրքիս վրա, որի սյուժեն դեռևս ավարտված չէ... Ես արդեն ունեմ իմ առաջին ինքնակենսագրական գիրքը, որով ամփոփել էի իմ քաղաքական կյանքը` հեռանալով նրանից, ինչպես ինձ էր թվում, ընդմիշտ: Սակայն քաղաքականությունն ինքը վերադարձավ ինձ մոտ, և երկրորդ գիրքը կլինի շարունակության, վերադարձի և այն ամենի մասին, ինչ կատարվում է հիմա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել