Ի դեպ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը(SOCAR) նպատակադրվել է գնել Իսրայելի Աշդոդ քաղաքի՝ ռազմավարական նշանակություն ունեցող նավթավերամշակման գործարանը։ Եթե գործարքը կայանա, ապա նոր ձեռքբերումը կդառնա SOCAR-ի ընդհանուր չորրոդ և արտասահմանյան երկրորդ նմանատիպ գործարանը․ դեռևս միակը Թուրքիայի Իզմիր քաղաքում է։
Հաշվի առնելով օբյեկտի կարևորությունը և հետևաբար Իսրայելի կառավարության «ոսկե բաժնետեր» լինելու հանգամանքը՝ ներկայում ադրբեջանցիներն ակտիվորեն գործընկերներ են փնտրում այդ երկրում, քանի որ, ըստ օրենսդրության, այլ կերպ օտարերկրյա ընկերությունը չի կարող այդօրինակ գործարքի մասնակից լինել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3209868519050340&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել