Shantnews.am-ը գրում է․
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերթական անգամ միջազգային հանրությանը կորոնավիրուսից տուժած աղքատ երկրների պարտքերը զիջելու կոչ է արել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հռոմի պապի խոսքերով՝ այդ երկրները կանգնած են սոցիալական ու տնտեսական լուրջ ճգնաժամի առջև: Նա սոցիալական արդարությունը և ազատությունը վերականգնելու կոչ է արել: Ընդգծել է, որ չպետք է մոռանալ՝ Երկիր մոլորակի հարավային հատվածում բնական ռեսուրսների անխնա շահագործման հետևանքով առաջացել է բնապահպանական պարտք։
Հռոմի պապը նշել է, որ մարդկությունը պետք է վերադառնա այնպիսի կյանքի, որը թույլ կտա Երկիր մոլորակին «հանգստանալ»:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/752946.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել