Հռոմի պապը կորոնավիրուսից տուժած աղքատ երկրների պարտքերը զիջելու կոչ է արել


02:45 , 2 սեպտեմբեր, 2020

Shantnews.am-ը գրում է․

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերթական անգամ միջազգային հանրությանը կորոնավիրուսից տուժած աղքատ երկրների պարտքերը զիջելու կոչ է արել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հռոմի պապի խոսքերով՝ այդ երկրները  կանգնած են սոցիալական ու տնտեսական լուրջ ճգնաժամի առջև: Նա սոցիալական արդարությունը և ազատությունը վերականգնելու կոչ է արել: Ընդգծել է, որ չպետք է մոռանալ՝ Երկիր մոլորակի հարավային հատվածում բնական ռեսուրսների անխնա շահագործման հետևանքով առաջացել է բնապահպանական պարտք։

Հռոմի պապը նշել է, որ մարդկությունը պետք է վերադառնա այնպիսի կյանքի, որը թույլ կտա Երկիր մոլորակին «հանգստանալ»: